Ողջ աշխարհը տեսնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը առողջական լուրջ խնդիրներ ունի և շատ իրավիճակներում իրեն պահում է ոչ ադեկվատ ու, մեղմ ասած, տարօրինակ:
Այդ մարդը լուրջ օգնության և բուժման կարիք ունի, մինչդեռ իրենց դեմոկրատներ և հումանիստներ համարող կուսակցության ղեկավարները, չինովնիկները, դեմոկրատներին սնող օլիգարխները, պսևդո, սուտլիկ-մուտլիկ ու երկակի ստանդարտների խրոնիկական հիվանդությամբ տառապող դեմոկրատներին ընտրող էլեկտորատը թքած ունեն այդ ամենի վրա:
Ի՞նչ մարդասիրություն, ի՞նչ խղճահարություն, ի՞նչ բուժօգնություն և բարոյական նորմեր:
Քաղաքականությունն ու քաղաքական գործիչները, իրենց նպատակներին հասնելու համար, «էն բանից արած ունեն»՝ բոլորին, ում ուզեն, ով իրենց պետք լինի կամ էլ կփորձի խանգարել իրենց:
Իսկ հիվանդ, խնդիրներ ունեցող, մոլագարության աստիճան արարքներ կատարող, ինքնասիրահարված «ինդյուկ վայ ղեկավարները» շատ են՝ մտովի հիշեք բոլորին ու կհասկանաք:
Թեկուզ սկսեք կանադացի «նասկիների» սիրահարից ու աստիճանաբար մոտեցեք:
Թեկուզ «աստանովկեքով» գնացեք մինչ Արևելք:
Ռոբերտ Մելքոնյան